Գլխավոր
Գլխավոր Մամուլ ԱԿՕՍ

Դպրոցի գերխնդիրը:

Սամուէլ Դաւթեան

Ահա համատարած տգիտութեան ֆոնի վրայ մի 4-ամյա մանչուկ, որը ցուցաբերում է հանրագիտարանային գիտելիքներ: Մի քանի ամիս "Շանթ" հեռուստաալիքով ողջ Հայաստանը դիտում էր "Թաքնւած տաղանդ" հեռուտաշոուն: Ի սրտէ պարում ու երգում էին փոքրից մինչւ ծեր, աճպարարութեան հրաշքներով էին զարմացնում: Մէկը քթի վրայ ամենաթեթւ բանն էր կարողանում պահել.օրինակ` լուցկին, թուղթը, միւսը ականջով ամենածանր բանն էր կարողանում շարժել ու քարշ տալ.օրինակ`աւթօմեքենան, նոյնիսկ օդանաւը :
Սակայն յաղթեց ոչ ձայնը, ոչ քիթը, ոչ ականջը,այլ խելքն ու յիշողութիւնը, փոքրիկի նախանձելի գիտելիքները, որոնք կուտակուել էին իր մէջ ոչ թէ մեխանիկօրէն որպէս տեղեկութիւների հաւաքածու, այլ բաւականին իմաստաւորուած եւ հասկանալով;
Երբ մասնակիցներին հարցնում էին, ով պիտի յաղթի, բոլորը պատասխանում էին "ես", սակայն այդ "ես"-ը միւսների մօտ ընդամէնը փափաք էր, եւ միայն Սամուէլի "ես"-ը ոչ թէ փափաք էր, այլ դարձեալ գիտելիք. Նա ոչ թէ ուզում էր, նա գիտէր, որ յաղթելու է, այդ պատճառով էլ առանճնապէս ուրախութիւն չապրեց, իսկ եթե պարտուէր, նա չէր լացի միւսների պէս. խելքը չի լացում , խելքը շատ զօրաւոր ուժ է; Իսկ գիտեր Սամուէլը ամէն ինչ. քարտէսի առջեւ կանգնած նա իւրաքանչիւր երկրի մասին կաչողանում էր սպառիչ տեղեկութիւներ տալ. բացի այդ պատմել մեր պատմութիւնից. Մաշտոցի գիւտը, Ախթամարը, Մուսա լեռը … ինչեր ասես որ չգիտէր փոքրիկը, չափազանց բանիմաց էր: Անշուշտ այստեղ մեծ դեր էր կատարում նրա մայրը, որը կարողանում էր համբերատար բաւարարել նրա անսպառ հետաքրքրասիրութիւնը (յիշենք Մոցարդի հօր` Լեոպոլդ Մոցարդին): Ես կարծում եմ, որ Սամուէլը որպէս ֆենօմէն պատահական երեւույթ չէ:
Համատարած տգիտութեան պայմանաներում նրա մէջ արտայայտութիւն գտաւ բնութեան ըմբոստութիւնը.նա աշխարհ եկաւ կարծես թէ յատուկ բնութեան պատուէրով , որպէսզի լրացնի այն բացը, որն առաջացէլ է երիտասարների համատարած տգիտութեան հետեւանքով: Ինչպէս միշտ Հայոց պատմութեան մէջ մի անհատ իր ուսերի վրայ է վերցնում ոզջ ազգի առաքելութիւնը:

Ծովինար Լոքմակէօզեան         ԱԿՕՍ Թիի 687 29.05.2009

 

Կայքում ունենք

  • 1 ռոբոտ
  • [Bot]
Գրանցվածների թիվը`24

Վիճակագրություն

HTML Hit Tracker Рейтинг@Mail.ru Каталог Yerevan-city.com HyeTopia Armenian Ranking System
Կայքի որակը "GOLD" համաձայն
CyberAnalytic System (Մոսկվա)

Այցելություններ

Top 4:
Unknown flag Unknown (20)
Ukraine flag Ukraine (9)
Armenia flag Armenia (5)
Russia flag Russia (3)
37 այցելու 4 երկրից