Հիմա ծանոթացեք իմ ընկերներին : Այստեղ Դուք տեսնում եք նրանց կայքերի հասցեները: Այցելե՛ք այդ հասցեներով և Դուք կդիտեք հրաշալի տեսանյութեր, լուսանկարների ալբոմներ, կլսեք սիրված երգեր, կծանոթանաք աճպարարության շատ գաղտնիքների , կկարդաք հետաքրքիր տեղեկություններ ու նորություններ նրանցից յուրաքանչյուրի կյանքի և գործունեության մասին
|
| Գրիշա Աղախանյան |
www.agakhanyan.com |
| Գրիշա Աղախանյանին շատերը ճանաչում են որպես երգիչ և այսօր էլ հաճույքով լսում են նրա երգերը: Մյուսները ճանաչում են նրան որպես շոումեն կամ "Թաքնված տաղանդ" -ի հաղորդավար: Իսկ ինձ համար նա պարզապես Գրիշա "ձյաձյա" է `միշտ բարի, հումորով և շա՜տ համբերատար: Մարդ, որն ամիսներ շարունակ "դիմանում էր" իմ չարաճճիություններին: |

|
| Գիտե՞ք, որ Գրիշա Աղախանյանը նաև լավ ատամնաբույժ է , որի մոտ ատամս ցավելու դեպքում գուցե մի օր ես էլ այցելեմ… |
|
|
| Հայկ Միքայելյան |
www.magichayk.com |
Իմ լավ ընկեր Հայկ Միքայելյան` "Թաքնված տաղանդ-1" մասնակիցներից, մասնագիտությամբ ծրագրավորող է, հոբբին` աճպարարություն: Հիշեցի՞ք.. Դե ուրեմն, շտապեք այցելել Հայկ Միքայելյանի անձնական կայքը, և Դուք կտեսնեք ու կկարդաք այն , ինչ մինչ այսօր Ձեզ հայտնի չէ: Ես համոզված եմ, որ մենք դեռ շատ կլսենք Հայկ Միքայելյանի անունը և՛ որպես իր գործի հմուտ մասնագետ, և ՛ որպես աճպարար:
|

|
| Ինչպես մի անգամ "Արմենիա TV" "Բարի լույս, հայեր" հաղորդման ժամանակ նշեց Վարդան Ամիրյանը ,ապագայում Հայկին կճանաչենք որպես Հայաստանի "Կոպերֆիլդ" |
|
|
| Դալիթա Ավանեսյան |
www.dalita.am |
Դալիթա Ավանեսյանին շատերը ճանաչում են "Թաքնված տաղանդ- 2" նախագծից: Բայց իր տասնմեկ տարիների ընթացքում նա հասցրել է շատ գործեր անել: Նա հաղորդավարուհի է, երգչուհի, պարուհի, և վերջապես `գեղեցկուհի: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ստացել շատ մրցանակներ: Այդ ամենի և էլի շատ հետաքրքիր տեղեկություններ Դալիթա Ավանեսյանի վերաբերյալ կարող եք կարդալ նրա կայքում:
|

|
| Ես Դալիթային մեծ հաջողություններ եմ մաղթում բոլոր բնագավառներում: Ո՞վ գիտե, գուցե նրա շնորհիվ "Եվրատեսիլը" մի օր վերջապես Հայաստան կգա: |
|