Գլխավոր
Գլխավոր Մամուլ ԿՈՏԱՅՔ

Հարցում

Ձեր կարծիքով ապագայում ո՞ր բնագավառում կարող եք տեսնել Սամվելիկին:
 

Մեր  օրերի  հրաշամանուկը

Նոր  հաճընցի  չորսամյա Սամվել Դավթյանին, իրավամբ , կարելի է անվանել  հրաշամանուկ: Նա  կարողացավ  "Շանթի" եթերից  նվաճել  հեռուստադիտողների սերն  ու  համակրանքը: Մանկական  խառնվածքը , միամիտ   ու   անկանխատեսելի պահվածքն   ու  խոսքը , վարակիչ ծիծաղը  պարզապես ջերմացնում  էին  հեռուստադիտողների սրտերը,  պարգևում  անմոռանալի պահեր… Ինչպես  բոլոր  երեխաները , սիրում  է քաղցրավենիք և միրգ , նվերներ  ստանալ... Արագ մերվեց  "Շանթի"  նախագծում  ընդգրկված  տարբեր  տարիքի  մասնակիցների, ժյուրիի անդամների   և  հանդիսատեսի  հետ:Իսկ  ահա  շոուն վարող Գրիշա Աղախանյանի   կողքին  նա իրեն ավելի  ինքնավստահ էր զգում...Ոչ  միայն շոուի ընթացքում, այլև այսօր  էլ  Սամվելիկի համար անհասկանալի են "մրցույթ" և "հաղթանակ" բառերի  իմաստը:
Սամվել Դավթյանը չէր  մրցում ……Պարզապես իր  արտասովոր հիշողության  շնորհիվ  ներկայացնում էր ծնողների շնորհիվ սովորածը:Նա  հեշտությամբ  տալիս  էր  անգամ  դժվար  արտաբերվող  պետությունների, նահանգների ու քաղաքների, ծովերի ու գետերի, լեռների, լեռնագագաթների ….անվանումները, պատմում դրանց հետ կապված  հետաքրքիր  մանրամասների,  պատմական  անցքերի  մասին:
Ժյուրիի  անդամներին  այդպես  էլ  չհաջողվեց  շփոթեցնել  նրան…
Սամվելիկի  օգտին  քվեարկել է  հեռուստադիտողների  41 % : Հարցումների արդյունքում  պարզվել  է, որ  քվեների մեջ  ամփոփված է ոչ  այնքան տաղանդի գնահատականը, որքան` համակրանքը:  
Սամվել Դավթյանը թեև արդեն թաքնված տաղանդ  չէ, սակայն  ծնողները` Յանեկն   ու  Լիլիթ ասում են, որ որդին դեռ անակնկալներ շատ կմատուցի…..
Այն հարցին, թե վտանգավոր չէ արդյոք չորսամյա երեխայի համար նման մտավոր  ծանրաբեռնվածությունը,  Յանեկ  Դավթյանը   պատասխանեց. "Մենք  չենք  պարտադրում  : Երեխան  շատ  հետաքրքրասեր  է: Ոչ  միայն շատ հարցեր է տալիս, այլև ակնկալում  է   ճիշտ  և  հագեցած  պատասխաններ":
Մեկուկես  տարեկանից  հաշվում  է ,  կատարում  իր  տարիքի   համար  թվաբանական   դժվարին   գործողություններ  , կարդում,  նկարում…Ամենազարմանալին  այն  է, որ  նա  հնարում  է  բառերի  իր  աշխարհը`  պահպանելով  բառարմատի   իմաստը: Օրինակ`   կափարիչ-  փակարիչ…
Իսկ թե  ում է  ավելի  շատ "քաշել"  որդին,  Յանեկը  չհապաղեց   պատասխանել  ` մորը, քանի որ  Լիլիթը  նույնպես  "անհանգիստ"  մանկություն  է ունեցել:Հինգուկես   տարեկանում  դպրոց  է  հաճախել  և  սկսել է  կարդալ Մարքսի "Կապիտալը":
Ծնողները  կարծում  են, որ  երեխաները   ծնվում  են  ընդունակ  :Պարզապես  պետք  է  կարողանալ   համբերատարությամբ   լսել  նրանց   և   պատասխանել  բոլոր " ինչու" -ներին:
Եթե  բոլորը   հրաշամանուկներ  չեն , ապա  ծնողների  կողմից  ճիշտ  դաստիարակության  շնորհիվ  երեխաները  կարող  են  լավ  սովորել,  մասնագիտություն  ձեռք   բերել  և  բարեկիրթ   մարդ  դառնալ:  Շնորհակալություն  չորսամյա  Սամվելիկի  ծնողներին, որ  այդպիսի   ջանադրությամբ  դաստիարակում  և  ուսուցանում են իրենց  զավակներին:

ԱԳՆԵՍ  ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ                                                      21  ԱՊՐԻԼԻ  2009

 

Կայքում ունենք

  • 1 ռոբոտ
  • [Bot]
Գրանցվածների թիվը`24

Վիճակագրություն

HTML Hit Tracker Рейтинг@Mail.ru Каталог Yerevan-city.com HyeTopia Armenian Ranking System
Կայքի որակը "GOLD" համաձայն
CyberAnalytic System (Մոսկվա)

Այցելություններ

Top 4:
Unknown flag Unknown (20)
Ukraine flag Ukraine (9)
Armenia flag Armenia (5)
Russia flag Russia (3)
37 այցելու 4 երկրից