Գլխավոր
Գլխավոր Մամուլ ՆՈՐ ԷՋ

Looking


Գլխավոր հովանովոր հեռուստատեսային նոր հետաքրքիր նախագծեր  իրականացնելու  համար
Հեռախոս (+374 94)116623

Pools

Ձեր կարծիքով ապագայում ո՞ր բնագավառում կարող եք տեսնել Սամվելիկին:
 

նայել նկարները
Լույս տեսավ ևս մեկ ″Նոր էջ″ ամսագիր,որն առանձնանում է բոլորից իր բնույթով, իր նոր մեկնաբանությամբ և նոր ասելիքով: Գործարար տեղեկատվական այս ամսագիրն անդրադառնում է բոլոր ոլորտներին. լուսաբանում է հարկային բարեփոխումների ազդեցությունը փոքր և միջին ձեռնարկությունների վրա, ինչպես նաև անդրադառնում է մեր առօրյա խնդիրներին, թե որքանով ենք հետևում մեր առողջությանը, ում ենք վստահում մեր երեխաներին և այլն:
″Նոր էջ ″ամսագիրն առանձնանում է իր նյութերի ինքնատիպությամբ և ինչպես փաստում են մասնագետները, այն մի նոր էջ է բացում հայկական շուկայում: Ամսագիրը ոչ թե վաճառվում,այլ բաժանվում է անվճար:
Ընկերությունը, որը հրատարակում է ամսագիրը,   ″Հարսնաքար″ ռեստորանային համալիրում վերջերս կազմակերպեց իր շնորհանդեսը:
Նախաձեռնողներին շնորհավորելու նպատակով ″Հարսնաքար″ ռեստորանային համալիրի գեղեցիկ ու հյուրընկալ սրահում հավաքվել էին անվանի հյուրեր և այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք իրենց մեծ ավանդն ունեն ամսագրի կայացման գործում:Այնտեղ էին նաև բարձրաստիճան պաշտոնյա անձինք, արդեն կայացած ամսագրերի խմբագիրներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ և Հայաստանում գործող խոշոր ընկերությունների նախագահներ:
Կարմիր ժապավենը կտրելուց հետո. ամսագրի հիմնադիրներ Մարիամ Մանուկյանը և Նարինե Ոսկանյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր ներկաներին:Հյուրերից շատերը հանդես եկան ողջյունի խոսքով;Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանն իր ելույթում ողջունեց″Նոր էջ″ ամսագրի նորամուտը և ցանկացավ, որ հանրապետությունում գրանցված ամսագրերի ու թերթերի մեծ բանակի կողքին ″Նոր էջ″-ն ունենա շարունակական բնույթ: ″Նոր էջ ″ամսագրի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորելու էին եկել նաև ″Արսենալ″ և ″Վալենսիա ″պարային համույթները, որոնք իրենց պարային գեղեցիկ համարներով միջոցառումը տոն դարձրին:
″Դե ֆակտո″ ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանն իր շնորհավորական խոսքում ցանկացավ,որ ամսագիրն այսուհետև ներկայացնի ոչ միայն բիզնես ոլորտի հաջողությունները,այլև անդրադառնա այն բոլոր խոչընդոտներին , որոնք ծառանում են բիզնեսի զարգացման գործընթացի առջև:
Հյուրասիրությունը կազմակերպել էր ″Լա ֆուրշետ ″քեյթրինգ ծառայությունը, Միջոցառմանը հաջորդեց տորթը կրտելու արարողությունը, որը պատրաստել էր ″Ագնես քեյքը″:
Հայկական ագրարագյուղացիական միավորման նախագահ Հ.Բերբերյանը նկատեց,որ ամսագիրը նաև ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական հարցերին և այդ կապակցությամբ հայտնեց իր ուրախությունը:
Երեկոյի ավարտին տեղի ունեցավ հրավառություն, որը կազմակերպվել էր ″Բրաբիոն ֆլորա սերվիսը″:

N 2 Մայիս 2010

 

Online now

Now online:
  • 2 robots
  • [Bot]
  • [Google]

Statistics

HTML Hit Tracker Рейтинг@Mail.ru Каталог Yerevan-city.com

We looked

Ukraine flag Ukraine (10)
Armenia flag Armenia (5)
Russia,
us flag Russia, us (3)
38 այցելու 4 երկրից